Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գարնանը կարտոֆիլը փոխարինեք գետնախնձորով

Մարտ 16,2017 12:30

Յուրաքանչյուր աշխարհագրական գոտի ունի իրեն հատուկ բուսական աշխարհը, եւ սննդի մեջ օգտագործվող բույսերը, որ ընդունված ու սովորական են տվյալ ժողովրդի համար, անծանոթ ու անընդունելի են մյուսների համար: Կան նաեւ այնպիսի բույսեր ու պտուղներ, որոնք ծանոթ են եւ ընդունելի շատերի համար:

Կարտոֆիլը, որը հատուկ ուշադրության է արժանի, համարվում է որպես «երկրորդ հաց»։

Ազգությամբ ռուս, բնաբույժ Գալինա Շատալովան իր` «Բնական ապաքինում» գրքում հիշատակում է մի պատմություն, որտեղ պատմվում է կարտոֆիլի հրաշագործ ազդեցության մասին.

«Կոպենհագենում սովորական մի աղջիկ էր ապրում՝ անունը Ալմա Նեկսե։ Ճակատագիրը դաժան էր վարվել նրա հետ. մանուկ հասակից Ալման տառապում էր ձեւախեղող պոլիարտրիտով։ Քսան տարի նա անց էր կացրել անդամալույծի սայլակում։ Բայց ահա մի ուրիշ դժբախտություն էլ կախվեց նրա գլխին` կյանքից հեռացավ մայրը` խեղճ աղջկա հույսն ու հենարանը։ Կորցնելով միակ հարազատ մարդուն` Ալման ամբողջ գիշեր մտածում էր, թե ինչպես է ապրելու հետագայում։ Հուսահատությամբ համակված աղջկա գլխում միայն մի միտք էր պտտվում` ինքնասպանություն։ Բայց առավոտվա կողմ նա հանկարծ հասկացավ, որ գիտի՝ ինչպես առողջանա, հարկավոր է կարտոֆիլն առանց կեղեւահան անելու եփել, հետո տրորել եւ օրվա ընթացքում ուտել այդ շիլան»:

Գալինա Շատալովան  նշում է, որ արդեն 2 շաբաթ անց աղջկա վիճակը լավանում է, իսկ մի քանի շաբաթ հետո` դառնում անճանաչելի. «Դուք, երեւի, թերահավատորեն քմծիծաղ կտաք, հրաշքներ չեն լինում։ Հրաշքներ չեն լինում, բայց գոյություն ունի մարդկային հնարավորությունների դեռեւս չուսումնասիրված մի ոլորտ, որ կոչվում է «կռահողականություն»։ Արդեն լիովին ապաքինված Ալմա Նեկսեն ավարտեց բժշկական ինստիտուտը, դարձավ բժշկուհի ու սկսեց բուժել մարդկանց եւ դեռեւս 70 տարեկանում Ալման կենսունակ ու շարժուն կին էր, որ պատրաստակամորեն օգնում էր մարդկանց»։

Ալմա Նեկսեի հրաշք ապաքինումը բժշկուհուն ստիպել է մտածել կարտոֆիլի կեղեւի դրական ազդեցության մասին: Ինչպես հայտնի է, կարտոֆիլի մեջ պարունակվող նյութերի 85%-ը օսլա է, որը մարսվող շաքարի է վերածվում հենց այն ֆերմենտների շնորհիվ, որոնք գտնվում են կեղեւի եւ նրա տակի բարակ շերտի մեջ: Այնպես որ, կարտոֆիլը մաքրելիս զգույշ եղեք, եւ կեղեւը հաստ շերտով մի հանեք: «Իսկ ավելի լավ կլինի՝ ընդհանրապես չհանեք»,- խորհուրդ է տալիս մասնագետը` ավելացնելով, որ գարնանը, երբ կարտոֆիլն արդեն ոչ միայն օգտակար չէ, այլեւ վնասակար է, պետք է հրաժարվել եւ այն փոխարինել գետնախնձորով։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031