Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. 18 օր առաջ. Գագիկ Ծառուկյանը ներկայանում է զինված (տեսանյութ). «Ա1+»

Մարտ 16,2017 10:27

«Փաստ» գործակալության տեղեկություններով` պատգամավորության մի շարք թեկնածուներ իրենց տեղերը վաճառում են այլ թեկնածուների: «Առանձին թաղամասերի հայտնի ու անհայտ դեմքերը ներկայացրել են իրենց թեկնածությունը` ունենալով որոշակի նպատակներ` գրանցվել և վաճառվել»:

1999-ի քարոզարշավի ընթացքում դատարանը օպտիմալացրել էր Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի ընտրատարածքները եւ դրանք դարձրել մեկ ընտրատարածք: ԿԸՀ-ն դա հաստատել էր: Փարպեցիները դժգոհ են, որի համար գյուղից հասել էին ԿԸՀ: Ըստ նրանց, իշխանությունները ընտրատարածքներն օպտիմալացնում են իրենց թեկնածուի համար:

Քարոզարշավի 12-րդ օրը Կենտրոն համայնքում դեռ չեն որոշել, թե որտեղ պետք է փակցվեն քարոզչապաստառները: Անկատար են նաեւ ընտրացուցակները: Իսկ ընտրական տեղամասերի ձեւավորման համար ԿԸՀ-ն որոշում է յուրաքանչյուր տեղամասի համար հատկացնել 10 հազար դրամ, մինչդեռ համայնքներն ասում են, որ ընտրատարածքը մատնանշող պաստառն արժե 12 հազար դրամ:

«Օրինաց երկիրն» Էջմիածնում է: Արթուր Բաղդասարյանը կարեւորում է ազատ եւ արդար ընտրությունները եւ վստահեցնում, որ օրենքը պետք է պաշտպանի սովորական քաղաքացուն: Իսկ քաղաքացին ասում է՝ պետությունը լքել է մեզ:

2003-ի քարոզարշավի 13-րդ օրը Ստեփանավանում գտնվող «Արդարություն» դաշինքի առաջնորդների հետ հանդիպումը չափազանց զգացմունքային է: Գյուղացիները նրանց տեղեկացնում են իշխանությունների բոլոր բացթողումների մասին՝ աշխատատեղի բացակայություն, արտագաղթ, իրավունքների բացակայություն:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031