Օրերս ՕՐՕ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը եւ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում էին կազմակերպել Վետերանների միությունում՝ վետերանների հետ:
Սեյրան Օհանյանը սկսեց ներկայացնել իրենց ծրագրային դրույթները, եւ մեր տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են վետերաններից ոմանք աչքը կպցնում Արցախի հերոսի ելույթի ժամանակ, իսկ վետերաններից մեկը՝ մի ճերմակ մազերով կին պարզապես խորը քուն էր մտել:
Նոր Հաճնում ՕՐՕ դաշինքի քարոզարշավի ժամանակ հավաքվածներից հետաքրքրվեցինք՝ այս դաշինքի համակիրների՞ց են, ինչո՞ւ են նախընտրում հենց այս դաշինքը: Նոր Հաճնցիներից մեկը պատասխանեց. «Չէ հա, ստեղ մարդ չկա: Ոչ ընդդիմությունը, էչ էլ…սաղ սուտ ա: Ինքը պաշտպանության նախարար չի՞ եղել, էն մյուսն էլ արտաքին գործերի նախարար չի՞ եղել, ի՞նչ են արել, որ հիմա են եկել խոսում, թող էն վախտն անեին»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմաննը, որ հենց նոր Վարդան Օսկանյանն ասաց, թե ինչ են իրենք արել, օրինակ, Ղարաբաղի հարցում կոմպլեմենտար քաղաքականության հեղինակն է՝ Նոր Հաճնցին արձագանքեց, թե հարց լուծող էին, նախ թող Հայաստանի հարցը լուծեին:
Նա ասաց, որ իշխանություններին էլ չեն ընդունում, իրենց տարածքից ընտրված պատգամավորներին բոլորին էլ ճանաչում են, բայց ի՞նչ են արել այսքան ժամանակ իրենց համար: Մենք հետաքրքրվեցին՝ եթե ՕՐՕ-ի համակիրը չէ, ինչո՞ւ է եկել հանդիպմանը, ուղղակի լսելո՞ւ, թե ինչ են ասում՝ նա պատասխանեց. «Սկի իմանում էլ չենք, միկրոֆոնի մեջ խոսում ա, ո՞վ ա բան լսում, որ հասկանա ինչ ա ասում»:
Այդ ժամանակ ելույթ էր ունենում Սեյրան Օհանյանը, որը բացատրում էր իրենց դաշինքի ծրագրային դրույթները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ