Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժիրայր Սէֆիլյանը և Սասնա Ծռերը ողջունում են ՕՐՕ դաշինքի «բռնության դեմ ընդվզելու և բռնությամբ պատասխանելու առողջարար մղումը»

Մարտ 15,2017 22:25

Ողջունում ենք օրեր առաջ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի համակիրների դրսևորած ընդվզումային նկրտումը։

Խորհրդանշական և կարևոր է, որ․

ա) Դաշինքի համակիրները ոչ միայն ընդվզել են քաղաքացիների իրավունքների, պատվի և արժանապատվության ոտնահարման դեմ, այլև պատժել են ոտնահարողին,

բ) պատժվել է գաղութային վարչակազմի գլխավոր «մահակներից» մեկի՝ ոստիկանության զորքերի հրամանատար, ժողովրդի և քաղաքացու դեմ իր ենիչերիական վայրագությամբ հայտնի Լևոն Երանոսյանի եղբայրը, ով նույնպես ծառայում է ոստիկանության զորքերում և մշտապես աչքի է ընկել ոչ պակաս վայրագությամբ,

գ) դեպքը տեղի է ունեցել մի գյուղում, որտեղ երանոսյաններն իրենց տեր ու տիրական են համարում։

Ողջունելի է նաև տեղի ունեցածի նկատմամբ Դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի վճռական և արժանապատիվ կեցվածքը։

Սասնա Ծռերի ապստամբությունից հետո առաջին անգամն է, որ վարչակազմն ուժային բաղադրիչի մասով համարժեք պատասխան է ստանում։

Անշուշտ, մասշտաբները համեմատելի չեն, սակայն երևույթը վկայում է այն մասին, որ շարունակում է ծիլեր արձակել բռնության դեմ ընդվզելու և բռնությամբ պատասխանելու առողջարար մղումը։

Դեպքից երկու օր անց վարչակազմի կողմնակիցների դավադիր և թրքաբարո հարձակումը անչափահաս երեխայի և նրա հարազատների վրա ընդամենը վկայում են այն մասին, որ ընդվզման գործողությունն իսկապես խոցելի է եղել վարչակազմի համար։

Ուստի, անկախ քաղաքական հայացքների տարբերություններից, մեր զորակցությունն ենք հայտնում ՕՐՕ դաշինքի համակիրներին՝ ընդվզման նկրտում ունենալու համար և կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստվելու համաժողովրդական ընդվզման։

Իսկ Սեյրան Օհանյանին ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեպի գերմանական հողեր հռոմեական գաղութատիրության ծավալումը հաջողությամբ կասեցրած ապստամբությունը ղեկավարում էր հռոմեական բանակի՝ գերմանական ծագում ունեցող զորավար Արմինիուսը։

Ժիրայր Սէֆիլյան

Վարուժան Ավետիսյան, «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ

15 մարտի 2017թ․, Արմավիր ՔԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031