Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկական սերիալները դարձել են ամենօրյա հյուրեր

Մարտ 15,2017 23:13

Մարտի 15-ին «Լրադադար» մամուլի ակումբը կազմակերպել էր քննարկում՝ «Հնդկական սերիալների ուղերձները հայաստանյան լսարանին» թեմայով:

Լեզվի, հաղորդակցության և գենդերային ուսումնասիրությունների հետազոտող Անի Կոջոյանը նշում է. «Այս սերիալները տարածված են Հնդկաստանի հյուսիսում: Ունեն հատուկ մարկետինգային ռազմավարություն՝ հստակ մեսիջ ունեցող տեքստերը հասցնել հեռուստադիտողին: Օրինակ՝ ինչպիսին պետք է լինեն հարս-սկեսուր հարաբերությունները: Դրանք բավականին պարզունակ են և ցույց են տալիս դրականի ու բացասականի հստակ պատկերում»:

Արևելագետ Աննա Գևորգյանը մեկ այլ պատճառ ներկայացրեց: «Մեր հասարակությունը սիրում է ամեն ինչ ծայրահեղացնել: Կամ աշխարհում ոչ մի տեղ ավելի վատ չեն ապրում Հայաստանից, կամ ուրիշների հետ համեմատած մենք շատ լավ վիճակում ենք: Եվ այս երկրորդ տեսակետը շատ ձեռնտու է հատկապես իշխանությունների համար»

Այս սերիալները ունեն հայկականից երկու անգամ ավելի դիտողականություն: Սոցկայքերում ունեն իրենց էջերը, որտեղ դեռահասները նույնիսկ բանաստեղծություններ են գրում՝ նվիրված «սերիալի հերոսներին»:

Մեկ այլ պատճառ էլ ֆինանսական կողմն է: Հնդկական սերիալները բավականին մատչելի են նաև այս առումով:

Գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ կան որակյալ սերիալներ, որ պետք է ներկայացվեն և քարոզվեն, և անորակ սերիալներ, որոնց պարզունակությունը տանում է հիմարացման: «Հնդիկները շատ էմոցիոնալ են: Այդ հեքիաթանման սյուժեները համապատասխանում են նրանց էմոցիոնալ ընկալմանը: Փոխարենը արևմուտքում չեն նայում հնդկական սերիալները և ֆիլմերը, որ մեզանում էլ միշտ ունեցել են և ունեն բարձր դիտողականություն»:

Իհարկե, հետաքրքիր կլիներ լսել նաև այս սերիալները հեռարձակող հեռուստաընկերությունների կարծիքը, որոնք քննարկմանը մասնակցելու հրավեր ստացել էին:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031