Այսօր Aravot.am-ը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանին հարցրեց՝ իմացանք, որ հայ կանանց 80 տոկոսը համակրում է վարչապետ Կարեն Կարապետյանին, բա ձե՞զ կանանց քանի տոկոսն է համակրում: Նա պատասխանեց. «80,2 տոկոսը»:
ՀՅԴ պատգամավոր Միքայել Մանուկյանն ասել էր, որ քաղաքական ուժերը փողի արշավ են սկսում: Լրագրողները Աղվան Վարդանյանից պարզաբանում խնդրեցին՝ ո՞ւմ նկատի ուներ:
Աղվան Վարդանյանը չասաց, թե ում նկատի ունեն. «Ասել եմ, որ բնականաբար, խայտառակ դատապարտելի արարք է, ովքեր մասնակից են դրան, պետք է բացահայտվեն ու պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Չի կարելի այս նախընտրական շրջանը վերածել այս տեսակ ռազբորկաների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ