Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Պետական համակարգում կրակոտ, էներգիայով լի մարդկանց կարիք ունենք»

Մարտ 15,2017 20:45

«Երևանը դարձել է օտար լեզուների քաղաք, խնդրանքով ուզում եմ դիմել, որ Կրկեսի մոտի հյուրանոցը միայն անգլերեն լեզվով է, բա ՀՀ պետական լեզուն ո՞վ պետք է պահպանի: Կխնդրեի, որպեսզի Ձեր հանձնարարությամբ և պարոն քաղաքապետի հանձնարարությամբ սեփականատիրոջն ասվի, որ պետական լեզվի խախտում կա, կարգավորել: Երևանում ամեն քայլափոխի քաղաքում տեսնում ենք խանութների վրա open, hotel, motel, բա մեր լեզուն ի՞նչ պետք է լինի»,-այսօր Երեւանի Էրեբունի համայնքում վարչապետին այսպես դիմեց Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը:

Վարչապետն ասաց` հասկացավ, որ Լավրենտի Միրզոյանն արդեն կողմնորոշվել է, թե ո՞ւմ է տալու իր ձայնն ապրիլի 2-ին: «Իրականում մեր հայ լինելը պահպանել ենք երեք սկզբունքների պատճառով՝ ընտանիքը, հավատքը և լեզուն: Կարևոր է, որ լեզուն պահպանենք, նույնիսկ սփյուռքահայության մեջ, որ տեսնում ենք լեզուն կորցնում են՝ անհանգստանում ենք: Այդ իսկ պատճառով միանշանակ դրան ուշադրություն դարձնելու ենք»,-ասաց Կարեն Կարապետյանը`հավելելով, որ լեզվի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է լինի ուշադիր, բայց քաղաքը նաև հյուրերի համար ընկալելի պիտի լինի:

Հանդիպման եկած մի քաղաքացի էլ վարչապետին հարցրեց`ի՞նչ եք անելու, որ երիտասարդները ամուսնանան: Խնդիրը, քաղաքացու մեկնաբանմամբ, սոցիալական է: «Մեր ծրագրի մեջ ենթածրագիր չկա, որ մենք հատուկ անելու ենք այնպես, որ երիտասարդներն ամուսնանան, բայց որպես ածանցյալ դա էլ է լինելու, մեր ծրագիրն ուղղված է լինելու նրան, որ տնտեսությունը զարգանա, աշխատատեղեր ստեղծվեն, որ երիտասարդն էլ այդ խնդիրները չունենա»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նաեւ հավելեց, որ երիտասարդներն այսօր խնդիր ունեն նաեւ պետական ծառայությունում աշխատելու. շատ դեպքերում պահանջվում է փորձ, որը երիտասարդը չի կարող ունենալ: «Իսկ մենք, պետական համակարգում կրակոտ, էներգիայով լի մարդկանց կարիք ունենք»,-ասաց վարչապետը: Լուծումը, վարչապետի պատկերացմամբ սա է. «Մենք մեր տնտեսությունն ուղղակի պետք է բարձրացնենք, արժանավայել աշխատավարձ ու թոշակ ստանալ ենք ուզում, միայն այդ դեպքում են լուծվելու այս խնդիրները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031