Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն կոչ արեց՝ ինչպես աղջիկ ուզելուց են նայում մարմնական առավելությունները, խասիաթը, այդպես ընտրեն պատգամավոր. (Ֆոտաշարք)

Մարտ 15,2017 20:35

Այսօր Աջափնյակում՝ Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մոտ համերգ էր, տոն, գինու հյուրասիրություն: ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավ էր իրականացնում: ՀՅԴ-ականների խոսքերով՝ Սողոմոն Թեհլերյանը խորհրդանշում է այն, որ ով ձեռք բարձրացրեց հայ ժողովրդի վրա, նա պատժվելու է եւ այդ պատժող ձեռքը, ըստ անհրաժեշտության, եղել է ՀՅԴ-ն:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք պատժում են միայն թշնամիներին, իսկ Հայաստանում պատժող չեն. «Հայաստանում մենք թշնամի չունենք: Մենք բոլորի հետ ՀՀ-ում քույրեր, եղբայրներ ենք»:

ՀՅԴ պատգամավոր Միքայել Մանուկյանը աջափնյակցիներին հիշեցրեց, որ կրակոցներով, ընտրակաշառքով քաղաքական ուժերը, ասես, մրցում են իրար հետ ու դրանով են պայքարում ժողովրդի քվեի համար. «Դրանով դուք կարող եք սեւն ու սպիտակը, ճիշտն ու սխալը տարանջատեք իրարից»:

Նա հորդորեց քաղաքական ուժերին ժողովրդին չթշնամացնել իրար հետ. «Ընտրություններով կյանքը չի վերջանում, դա սկիզբն է, մենք վաղը պիտի կարողանանք իրար աչքերի մեջ նայել»:

Աղվան Վարդանյանը նշեց, որ հասկանում է՝ առկա խայտաբղետ կուսակցությունների մեջ մարդիկ դժվարանում են կողմնորոշվել, թե ում ընտրեն. «Դժվար է, բայց միաժամանակ հեշտ, որովհետեւ ընտրությունը համեմատություն է: Եթե նույնիսկ գնում ես աղջիկ ուզելու, նայում ես այդ աղջկա ընտանիքը, գերդաստանը, կենսագրությունը, մարմնական առավելությունները, թերությունները, խասիաթը: Նույնը քաղաքական ուժերն են: Ձեր առջեւ են 9 քաղաքական ուժեր: Այս 9-ի մեջ ընտրություններին միակ առանձին գնացող կուսակցությունը ինքնուրույն ՀՅԴ-ն է: Ճիշտ է, մյուս 8-ի մեջ 4-ը իբրեւ դաշինքներ են, 4-ը իբրեւ կուսակցություններ են մասնակցում, բայց իրականում այդ 4-ը եւս, եթե նայեք իրենց կազմը, անդամներին, դաշինքներ են եւ շատ տարբեր տեսակետներից կազմված, հաճախ իրենց անցյալով կամ ներկայով հակառակ դիրքորոշումներ ունեցող, բայց որոնք այսօր միավորվել են,, որ ԱԺ մտնեն: ՀՅԴ-ն միակն է, որ իրական կուսակցություն է, մի անձի կուսակցություն չէ: Նայեք այլ կուսակցություններին, այդ մի անձը չլինի՝ կուսակցությունից բան չի մնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «գինի լի՜՜ց, ընկեր ջան, խմո-ողաց անուշ, ա-անուշ…»

    լուրջ, տեւական ճիգեր եմ թափում,
    բան չասելու համար,
    սակայն երբեմն դժուար է դիմանալ…

    ակաս… դուք ո՜ւր, Թեհլիրեանի ժամանակի ՀՅԴ-ն ո՛ւր !

    լեռ ու ձոր

    (սակայն ճիշդ է որ, ամէն բանով հանդերձ, ընտրութեան իջած քաղաքական մյուս խմբաւորումների եւ մանաւանդ անոնց պարագլուխների մեծ մասը ձեզանից աւելի լաւը չեն…)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031