Քանի որ Ֆրանսիայի դեսպանությունը պարբերաբար աջակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին լավագույն ֆիլմերը բերելու ու անվանի կինոգործիչներին Հայաստան հրավիրելու հարցում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այս տարի ինչ ծրագրեր ունեն:
«Ֆրանսիական դեսպանատունը իր մասնակցությունն է բերում «Ոսկե ծիրանի» կազմակերպմանը, 2016 թ մի քանի փառատոնի ենք աջակցել, բացի «Ոսկե ծիրանից, նաեւ «Ռեանիմանիային», «Ռոլանին»: Իսկ ինչ վերաբերում է «Ոսկե ծիրանին», մենք կապի մեջ ենք փառատոնի գեղարվեստական տնօրենի հետ եւ նախատեսում ենք Ժան-Պիեռ Մելվիլի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:
Նախորդ տարիների նման ցանկանում ենք ռեժիսորներ հրավիրել, համագործակցությունը դեռ ընթացքի մեջ է, ավելին այս պահին չեմ կարող հայտնել»,-ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդականը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Վիքիպեդիայից