Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը Ջրառատի երեկվա միջադեպի ժամանակ գյուղում չի եղել։ Այսօր այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ Լևոն Երանոսյանը երեկ Ջրառատ է գնացել միջադեպից հետո, երեկոյան՝ ոստիկանական համազգեստով։
«Ազատություն». – Պարոն Ահարոնյան, մեղադրանքներ են հնչում, որ Ջրառատում տեղի ունեցած արյունալի միջադեպում ներգրավված է նաև Հայաստանի փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը։ Համացանցում կան կադրեր, որտեղ նաև նա է երևում։ Ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ էր անում փոխոստիկանապետն այնտեղ, և արդյո՞ք ծառայողական քննություն լինելու է Երանոսյանի նկատմամբ։
Ահարոնյան. – Նշեմ, որ երեկ համացանցում որոշ ուժերի կողմից, որոշ լրատվամիջոցների կողմից տեսանյութ հրապարակվեց և վերնագրվեց, որ դա վերաբերում է երեկվա՝ մարտի 14-ի միջադեպին։ Միանգամից ասեմ, որ այդ տեսանյութն արվել է ամսի 12-ին։ Պարոն Երանոսյանը ամսի 12-ին Ջրառատում կատարված դեպքերից հետո ժամանել է գյուղ, որպեսզի հետագա անցանկալի միջադեպերը կանխի։ Դեպքի ժամանակ պարոն Երանոսյանն այնտեղ չի եղել։ Այդ տեսագրությունը երեկ նկարված չէ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:
Կարդացեք նաև