Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոնց է, որ սաղ Հայաստանը հնարավոր է տեսախցիկներով պատել, էդ 300 կիլոմետրը հնարավոր չէ». Արթուր Բաղդասարյան

Մարտ 15,2017 20:00

«Բերեք արդիականացնենք մեր սահմանները ոչ թե կանսերվի բանկեքով, այլ ժամանակակից սարքավորումներով»,- այսօր   Վայոց Ձորի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նա մեկ առ մեկ ներկայացրեց իրենց նախընտրական խոստումները՝ ավանդների վերադարձ, պրոֆեսիոնալ բանակ, հետո առաջարկեց ընտրությանը լուրջ վերաբերել. «Եկեք այնպես անենք, որ ապրիլի երեքին նորից չասենք՝ այս երկիրը երկիր չէ, գիտակցենք մեր պատասխանատվությունը, շատ հաճախ մարդիկ ասում են՝ մեզնից ինչ է կախված որ, ինչ ուզում, անում են: Լավ, եթե ձեզնից ոչինչ կախված չէ, ինչու են ձեր տները մտնում, մարդկանց ցուցակագրում, ինչու են խնդրում, պարտադրում, որ գնաք ու քվեարկեք այս կամ այն մարդու օգտին: Ձեր քվեն մեր ուժն է, այս մթնոլորտը վերափոխման անհրաժեշտություն ունի»:

Պարոն Բաղդասարյանը նաեւ ընդգծեց, որ Հայաստանի պետական սահմանների հզորացման անհրաժեշտություն կա. «Վատ բա՞ն եմ ասում, պետք է արդիականացնենք Հայաստանի պետական սահմանները, մենք ասում ենք՝ ոնց է, որ սաղ Հայաստանը հնարավոր է տեսախցիկներով պատել, էդ 300 կիլոմետրը հնարավոր չէ»:

Պատգամավորի թեկնածու Արմեն Հարությունյանն էլ ընտրություններին տեր կանգնելու կոչ արեց. «Մարդիկ ինչ են առաջարկում՝ սարքել խաղահրապարակ կամ չգիտեմ ինչ-որ բան, երբ խոսեցնես համայնքի բնակչին, ինքը ուզում է իր թոռանը, որը արտագնա աշխատանքի մեջ է: Բոլորիս հաղթանակ, դեպի վերածնված Հայաստան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031