Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքերը արել են այն, ինչ պետք է անեին». Վարուժան Կարապետյանը մեր սխալների մասին

Մարտ 15,2017 19:20

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկ, Վարուժան Կարապետյանի հետ:

ԱՍԱԼԱ-ն հիմնադրվել 1975 թվականին մի խումբ լիբանանահայերի, իրանահայերի կողմից, Հակոբ Հակոբյանի  գլխավորությամբ: Հիմքը, ըստ Վարուժան Կարապետյանի, ինչպես ամեն մեծ կրակի դեպքում փոքր կայծն է եղել. «1972 թվականին Սանտա Բարբարայում 77 տարեկան ծերունին՝ Գուրգեն Յանիկյանը, հրավիրում է իր մոտ երկու թուրք դեսպանների, և սկսում խոսել Հայկական հարցի մասին, հենց այս ծերունին եղավ առաջին կայծը, որից հետո երիտասարդները մտածեցին, որ ինչպես է այս տարիքի ծերունին մտածում է, այս տեսակ գործերի մասին, իսկ մենք ոչ»:

Այն ժամանակ, երբ ոչ կար հեռախոս ոչ համացանց, նվիրյալները կարողանում են իրար գլխի հավաքվել. «Կազմեցինք մի կազմակերպություն, որը 6 տարիների ընթացքում այնքան գաղտնի էր գործում, որ չենք ունեցել ոչ բանտարկյալ, ոչ զոհ և բոլոր կազմակերպությունները փնտրում էին մեզ»,- հպարտությամբ նշեց Վարուժան Կարապետյանը:

2016 թվականի ամռանը Ֆրանսիական հայտնի պարբերականներից մեկը հրապարակեց «Ֆրանսիայի բոլոր ժամանակների ամենասարսափելի ոճրագործները» խորագրով ցանկ, որում ներառված էին ԱՍԱԼԱ-ի 2 մարտիկները, որոնցից մեկը հենց Վարուժան Կարապետյանն էր:

Նա այս ցանկում է հայտնվել «Օրնի» ռազմագործողության համար: Գործողությունը տեղի է ունեցել Լևոն Հեքմեկջյանի կախաղան բարձրացվելուց հետո, երբ ԱՍԱԼԱ-ն որոշում է պայթեցնել գեներալների օդանավը, որպես համարժեք պատասխան:

Իսկ ինչ վերաբերվում է ահաբեկիչ լինելուն, պարոն Կարապետյանը նշում է. «Եթե նրանց համար մենք ահաբեկիչ ենք, ապա ձեզ համար՝ ազատամարտիկ»:

«Ավելի լավ է լինել տեռորիստ, քան տեռորիզացված»,- ավելացնում է նա:

Իսկ ինչ վերաբերվում է Ֆրանսիայում նրա ցմահ ազատազրկմանը, նա հասկացել է դրա կարևորությունը այն ժամանակ, երբ երկար տարիներ անց, տվյալ բանտի բանտապահը՝ գալով Հայաստան, փնտրել ու գտել է իրեն, եթե օտարն էր նրան այդչափ գնահատել, ապա ինչպիսին կլիներ հայի արձագանքը:

Իսկ արածների համար նա չի զղջում, և եթե նորից հնարավորություն լիներ նույնն էր անելու. «Ինձ համար հաճելի է տեսնել, որ հայի փոխարեն լաց է լինում թուրքը, թեկուզ դա լինի ազատազրկման գնով»:

Վարուժան Կարապետյանը խոսեց իր հիշողությունների մասին, թե ինչպես էր զարմանում, երբ տեսնում էր, որ մարդիկ սգում էին ցեղասպանությունը, բայց ոչ մեկը ձեռքը բարձրացնում և ընդվզում. «Թուրքերը արել են այն, ինչ պետք է անեին, իսկ եղածի ամենամեծ մեղավորը մենք էինք, որ թույլ էինք տվել»:

Պարոն Կարապետյանի կարծիքով՝ մեր ամենամեծ սխալը, ամեն ինչի մեջ բարոյականություն փնտրելն է՝ նույնիսկ պատերազմի, երբ մենք պարծենում ենք, որ թշնամին մեր վիզը կտրում է, բայց մենք այնքան բարոյական ենք, որ պատասխան չենք տալիս. «Մենք պետք է խոսենք այն լեզվով, որը թշնամին կհասկանա, այսինքն՝ իր իսկ լեզվով»:

Վերջում ուսանողները պարով հրաժեշտ տվեցին հերոսին, իսկ նա նշեց. «Դուք պետք է գիտակցեք, որ դուք անկախության սերունդ եք,և ես ուրախ եմ, որ թասիբն ու հոգին ձեր մեջ կա»:

Նելլի ԹԱՌՓՈՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031