Այսօր Գյումրու կենտրոնական շուկայում քարոզարշավ իրականացնելիս՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանի հետ զրույցի բռնվեց խնձոր վաճառող մի կին՝ ներկայացնելով գյումրեցու թշվառ ապրելակերպը։ Էդմոն Մարուքյանը բարձրախոսով հորդորում էր ընտրել «Ելք» դաշինքին, տիկինը, սա լսելով, կանգնեցրեց նրան ու հարցրեց․
«Դուք ո՞րն էիք, «Ե՞լքը»: Գիտեք ինչ, թող Հանրապետականը շորերը հավաքե, էրթա: Ով կեղնի, եղնի, «Ելք» կեղնի, «Բարգավաճ» կեղնի․․․ Մենակ էնպես մարդ գա, որ էս մեր Շիրակի մարզին քիչըմ տիրություն էնե։ Ես ինքս 26 տարի դոմիկի մեջը վարձով կապրիմ»։
Էդմոն Մարուքյանը տիկնոջն ուղղեց, թե ամբողջ Հայաստանին է պետք տիրություն անել, սակայն տիկինը, ընդհատելով նրան, ասաց․ «Լսեք պատճառն ինչ է, կըսեն, թե երկրաշարժին դու տուն չես կորցրել, տուն չենք տա։ Ես երկրաշարժին 10-րդ դասարանի աղջիկ էի, ուրդի՞ց պտի կորցնեի, որ հմի տուն ստանայի»։
Էդմոն Մարուքյանը, լսելով նրան, ասաց․ «Եթե ուզում եք այնպիսի պատգամավոր ունենալ, որը ոչ միայն լսում է, այլ խոսում է, ընտրեք «Ելք» դաշինքին, ընտրեք ու պահանջեք»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ