Այսօր Գյումրու կենտրոնական շուկայի հատվածում, երբ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը քարոզարշավ էր անցկացնում, առևտրականներին իրազեկում իրենց ծրագրերի մասին, դեպի Գյումրու քաղաքապետարան տանող փողոցով ազդանշաններով տալով՝ անցան հարսանիքավորները։
Էդմոն Մարուքյանը, տեսնելով նրանց, սկսեց ձեռքը թափահարել ու բարձրախոսով ելույթ ունենալ․ «Ելքը» բարի բախտ է մաղթում նորապսակներին»։ Հարսանիքավորները, ոգևորված, բարձր տրամադրությամբ, իրենց հերթին սկսեցին մեքենաներից ձեռքերը թափ տալով ու բացականչելով ողջունել Էդմոն Մարուքյանին։
«Բարի բախտ ու զարգացող Հայաստան», -բացականչում էր պարոն Մարուքյանը, որին կենտրոնական շուկայի հատվածում բավական հոռետեսությամբ էին ընդունելով՝ ասելով․ «Ջանըմ, բոլորդ էլ նույնն եք»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ