Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանն եւ Արամ Մանուկյանը հանդիպել են ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ

Մարտ 15,2017 18:50

Մարտի 14-ին, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ  Լեւոն Զուրաբյանն եւ Արամ Մանուկյանը Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում հանդիպել են ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ:

Դեսպանի խնդրանքով Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է Ազգային Ժողովի ապրիլի 2-ի ընտրությունների քարոզարշավի ընթացքը եւ դրա օրինականության վերահսկման հնարավորությունները: Լեւոն Զուրաբյանը մասնավորապես ասել է. «Մենք գործում ենք  բավականին աղճատված ընտրական միջավայրում, որում շարունակում են գործել ընտրակաշառքը եւ ադմինիստրատիվ ռեսուրսը: Դրա համար մեղավորները չեն պատժվում իրավապահ մարմինների կողմից իրավապահ մարմինների կողմից: Դա էականորեն ազդում է ընտրությունների գործընթացի վրա, խոչընդոտելով նրան, որ ընտրությունները դառնան գաղափարների եւ կառավարման առաջարկվող տարբեր ծրագրերի միջեւ իրական պայքար: Մյուս կողմից, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը եւ տեսախցիկների տեղադրումը եւ այլ տեխնոլոգիաների օգտագործումը տեղամասերում էապես նպաստում են ընտրատեղամասերում լուրջ խախտումների վերացմանը, ինչը նաեւ լուրջ բարոյական պատասխանատվություն է դնում ընտրակաշառք ընդունող ընտրողների վրա»:

Ռիչարդ Միլզը իր կողմից նշել է. «Ես ողջունում եմ ձեզ բոլոր այն ջանքերի համար, որ  միտված են համաձայնության ու փոխզիջումների ձևավորմանը՝ նոր ընտրական օրենսգրքի իրականացման և ընտրական գործընթացում ավելի բարձր վստահություն ու հաշվետվողականություն ապահովելու նպատակով տեղամասերում տեխնոլոգիաների օգտագործման հարցերում:  Հուսով ենք, որ այս ջանքերը կյանքի կկոչվեն նախանշված ձևով և կծառայեն թափանցիկության մեծացման հռչակված նպատակին:  Հայաստանի շարունակական ժողովրդավարական զարգացումը կախված է նրանից, որ այս ընտրությունները լինեն արմատապես ազատ ու արդարացի և արտահայտեն Հայաստանի ժողովրդի կամքը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ քարոզարշավի ընթացքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական պլատֆորմը, ներքին քաղաքական զարգացումները եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

Կոնգրես-ՀԺԿ Դաշինքի

Նախըտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031