Մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրվել է Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:
Քվեարկությունը, որը մեկնարկել էր Թուրքիայի ժամանակով ժամը 15:00-ին, իրականացվել է դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:
Պաշտոնի համար պայքարում էին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Սակայն Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ընտրությունների նախօրեին հանել էր թեկնածությունը՝ հայտարարելով, որ սատարելու է Գարեգին Բեկչյանին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ