Ռուսաստանը շարունակում է աջակցել՝ որոնելու ուղիներ Արցախի հակամարտության կարգավորմանը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին:
«Առանձնակի ուշադրություն ենք դարձրել ղարաբաղյան հակամարտության թեմային: Ռուսաստանը շարունակում է ամեն կերպ աջակցել հակամարտության կարգավորման փոխադարձ ընդունելի ուղիներ որոնելուն՝ ինչպես ԵԱՀԿ-ի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ ուղիղ շփումների միջոցով»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Մոսկվան և Երևանը շարունակում են կառուցողական փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ