«Կլանային ուժի ցուցադրման հերթական դեպքն էր… երբեք կողմնակից չենք հարցի ուժային լուծմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում «ՕՐՕ» դաշինքի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Արմեն Առաքելյանը:
«Երկուստեք տուժածներ կան, երեւի՝ մի կողմը դիմադրել է զոռբայությանը: Մյուս կողմ էլ նախկին իշխանությունն է, որը սովոր է հարցը նման ձեւերով լուծելու»,-հավելեց Առաքելյանը:
Ըստ նրա՝ նման միջադեպերը կրկնվելու են. «Լարվածությունը գնալով մեծանալու է: Գուցե ընդդիմության հանդեպ նման դեպքեր չլինեն, բայց «իրար մեջ»՝ հաստատ կլինեն»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ