Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ թեկնածուին թույլ չեն տվել Վանաձորի ծերատանը քարոզչություն իրականացնել

Մարտ 15,2017 17:58

ՀՅԴ տարածքային ցուցակով հանդես եկող անկուսակցական թեկնածու Արտուշ Հարությունյանը քարոզարշավի շրջանակներում այսօր ցանկացել է հանդիպել Վանաձորի «Հույսի տուն» ծերերի հանգստավայրի բնակիչների հետ: Սակայն նրա խոսքով՝ ծերատան աշխատակիցները թույլ չեն տվել, որպեսզի ինքն այնտեղ քարոզչություն իրականացնի:

Aravot.am-ի հետ զրույցում Արտուշ Հարությունյանն ասաց, որ ինքը ցանկանում էր ծերերի հետ խոսել իր նախընտրական ծրագրերի, ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների ու ընտրական գործընթացների մասին:

«Ուզում էի իրենց տեղեկացնեմ ընտրության վերաբերյալ դրական փոփոխությունների մասին, նույնիսկ բուկլետ չէի հանել: Հիմա ճնշումները շատ են լինում, ես ցանկանում էի իրենց հետ զրուցել, որ չվախենան, ոգեշնչվեն, որ կան երիտասարդներ, բոլորին, լսեք, իմացեք: Դրսում մի քանի ծերերի հետ զրուցեցի, իրենք էլ ասացին մտեք ներս: Ներսում աշխատակիցներին ասացի, որ ուզում եմ զրուցեմ պապիկ, տատիկների հետ: Աշխատակիցը զանգեց ինչ-որ մեկին ու ինձ ասաց, որ քանի որ տնօրինությունից մարդ չկա դուք չեք կարող խոսել»:

«Հույսի տուն» ծերերի հանգստավայրի հիմնադիր-տնօրեն Արզուման Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծերատան դռները բաց են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների համար, եւ որ իրենք որեւէ տարբերակում չեն դնում այս կամ այն քաղաքական ուժի կամ թեկնածուի միջեւ:

«Տնօրենն այնտեղ չի եղել, եւ մեր աշխատակիցը չի հասկացել, թե ինչ կարելի է անել: Ուղղակի ասել է, որ տնօրենը կգա, հետո, թե չէ խոչընդոտ չի եղել: Ինքը մտել է ներս, պապիկներ են եղել, առաջին հարկում նստել են, խոսել: Տնօրենը ատամնաբուժարան է գնացած եղել, աշխատակիցն էլ մտածելով, որ տնօրենը կարող է իր վրա ջղայնանա, որ մարդկանց թողել են շենք մտնել, վերեւ բարձրանալ, մեծ կին է, ասել է թող տնօրենը գա, հետո: Թե չէ մենք խնդիր չունենք թողնել-չթողնելու, մեր դռները բաց են, երբ էլ ուզեն ամեն մեկն էլ կարող է գալ, իր քարոզարշավն անի, գնա»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031