Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ-ն և ՀՀ-ն կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների. Պուտին. (Տեսանյութ)

Մարտ 15,2017 18:15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ ՌԴ-ն և Հայաստանը կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների: Այս մասին  Պուտինը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին:

https://www.youtube.com/watch?v=BMzxJTPLvTo&feature=youtu.be

«Առևտրի հետագա ընդլայնման և դիվերսիֆիկացման նպատակով այժմ ուսումնասիրվում է ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորությունը»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի էկոնոմիկայում ներդրել է ավելի քան  3 միլիարդ դոլարը, իսկ հանրապետությունում գործում է շուրջ 2000 ձեռնարկություն՝ ռուսական կապիտալով: «Ակտիվ զարգանում է համագործակցությունը  էներգետիկայի ոլորտում»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ «Գազպրոմ»-ի աջակցությամբ վերակառուցվել է Հրազդանի ՋԷԿ-ը, որի հզորությունը հասցվել է մինչև 480 մեգավատի, իսկ Ռոսատոմն արդիականացնում է ՀՀ ԱԷԿ-ը:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է նաև Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031