Մոսկվայում ձերբակալվել է Regnum տեղեկատվական գործակալության ավագ խմբագիր Յուրի Բարանչիկը. ներկայում քննարկվում է նրան Բելառուս արտահանձնելու հարցը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, Բելառուսի քննչական կոմիտեն ևս հաստատել է Բարանչիկի ձերբակալության մասին տեղեկատվությունը:
«Այսօր մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Բելառուսի քաղաքացու, որը գտնվում է միջազգային հետախուզման մեջ՝ Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների նախաձեռնությամբ: Ներկայում քննարկվում է նրան հետախուզում հայտարարած կողմին հանձնելու հարցը»,-ասվում է ՌԴ ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Regnum-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը հաստատել է, որ Բարանչիկը ձերբակալվել է Մոսկվայում: «Նրան ձերբակալել են այս գիշեր հենց բնակարանում, որը վարձակալել էր»,-ասել է Կոլերովը:
Ավելի վաղ Բելառուսի քննչական կոմիտեն քրեական գործեր էր հարուցել ռուսական երեք տեղեկատվական ռեսուրսների՝ Regnum, Lenta, Eurasia Daily-ի հեղինակների դեմ, որոնց մեղադրում է «ռասսայական, ազգային կամ կրոնական թշնամանք» սերմանելու համար: Լրագրողներ Սերգեյ Շիպտենկոն, Յուրի Պավլովեցը և Դմիտրի Ալիմկինն արդեն ձերբակալվել են:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ