Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. որևէ դեպք չկա, որտեղ պաշտոնատար անձանցից որևէ մեկին առաջադրված լինի քրեական մեղադրանք

Մարտ 15,2017 17:39

ՀՔԱՎ: Խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերով ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից և ՀՀ դատական ատյաններում իրականացվող քննության վիճակի վերաբերյալ. Վերլուծություն

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված մշտադիտարկման այս ծրագրի նպատակն էր վերհանել խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների կանխարգելման և արդյունավետ քրեական հետապնդման ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վիճակը:

Խնդիր էր դրվել ուսումնասիրել իրավապահ մարմինների և դատական համակարգի գործունեությունը՝ նշված վերաբերմունքի արդյունքում ձեռք բերված ապացույցների, մասնավորապես՝ խոստովանական ցուցմունքների օգտագործման արգելքի, խոշտանգման, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի մասին հայտարարությունների արդյունավետ, այսինքն՝ մեղավորներին հայտնաբերելու ողջամիտ հեռանկարներ տրամադրող քննության և նրանց նկատմամբ բավականաչափ զսպող և համարժեք պատիժ նշանակելու տեսանկյունից:

Դիտարկման արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին վաղուց ի վեր ձևավորված այն պատկերացումը, որ իշխանության ներկայացուցիչների կողմից ենթադրաբար կատարված հանցագործություններով վարույթի առաջխաղացման, այն է՝ քրեական գործի հարուցման, մեղադրանք առաջադրելու գործը դատարան ուղարկելու և մեղադրական դատավճիռ արձակելու համար, գործում են ապացուցողական բոլորովին այլ՝ շատ ավելի բարձր չափանիշներ, քան այն բոլոր դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը իշխանության ներկայացուցիչ չէ:

Այս խտրական վերաբերմունքը դրսևորվում է քրեական վարույթի բոլոր փուլերում:

Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել է 10 դեպք, որոնց առթիվ արված խոշտանգման և/կամ այլ վատ վերաբերմունքի մասին հայտարարություններով քրեական վարույթը գտնվում է տարբեր փուլերում: Սակայն բոլոր գործերով էլ որևէ դեպք չկա, որտեղ պաշտոնատար անձանցից որևէ մեկին առաջադրված լինի քրեական մեղադրանք:

Վերլուծությամբ վերհանված խնդիրները տեղ են գտել նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանին ընդառաջ քաղաքացիական հասարակության կողմից (Գործընկերություն հանուն բաց հասարակության) ներկայացված համատեղ զեկույցում:

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031