Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինը ՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Մարտ 15,2017 17:22

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումից հետո Հայաստանում առաջին խորհրդարանական ընտրությունները բարեհաջող կանցնեն, գրում է TASS գործակալությունը:

Կրեմլում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների սկզբում Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ներկայիս հանդիպումը անցկացվում է ՀՀ-ում Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստության ֆոնին:

«Այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխման հետ: Գործընթացը, ըստ ամենայնի, հեշտ չէ, բայց վստահ եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարության ներքո կանցնի զարգացման այս փուլը»,-ասել է ՌԴ նախագահը՝ հաջողություն մաղթելով Սերժ Սարգսյանին:

Պուտինը նաև հիշեցրել է, որ ապրիլի 3-ին նշվելու է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: «Այս տարիների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ՝ բառի իսկական իմաստով»,-ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ Երևանը և Մոսկվան համագործակցում են գրեթե բոլոր ուղղություններով, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

ՌԴ նախագահը նաև նշել է, որ երկու երկրների հարաբերությունները «միշտ կառուցվել են շատ խորը արմատների հիման վրա, որոնք գալիս են դարերի խորքից, անցյալից»: «Այդպես այն շարունակվում է նաև զարգացման ներկայիս փուլում»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը պետք է ուրվագծեն համագործակցության գլխավոր ուղղությունները մոտ հեռանկարում:

«Այս տարիները դարձել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, և մենք հասել ենք անկեղծ դաշնակցային հարաբերությունների: Այդ հարաբերությունների բնույթը թելադրում է օրակարգը: Վստահ եմ, որ մեր այսօրվա այցը բովանդակալից կլինի և կանցնի լիարժեք փոխադարձ վստահության մթնոլորտում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031