Այսօր Նոր նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի («Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի) մոտ միջադեպ է տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև:
Նիկոլ Փաշինյանին արգելում էին մուտք գործել սպորտդպրոց, մինչդեռ սպորտդպրոցի միջանցքում՝ մուտքի մոտ ԱԺ պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանի նկարով քարոզչական պաստառն էր, որը դպրոցի տեխնիկական աշխատողները փորձեցին արագ թաքցնել և տեսնելով, որ լրագրողները փորձում են ֆիքսել, հայհոյանքներ տալով ու սպառնալով հարձակվեցին նրանց և «Ելք»-ի անդամների վրա:
Ավելի ուշ «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արթուր Մամոյանը հանդիպեց և ներողություն խնդրեց «Ելք»-ի անդամներից:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց գործել օրինականության սահմաններում:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութերում
Նյութի մանրամասները կարդացեք 1in.am–ի կայքում