Տավուշի մարզկենտրոն Իջեւանում բացօթյա վաճառվող միսը մարդկանց առողջության համար վտանգ է ներկայացնում, քանի որ փոշին, ավտոմեքենաների արտանետումները նստում են վաճառքի կետերի առաջ կախված մսակտորների վրա: Այդ խնդիրը գոյություն չունի մարզի մյուս քաղաքներում, այն առկա է միայն Իջեւանում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային կենտրոնը ուժեղացրել է մսի խանութների նկատմամբ վերահսկողությունը, որի արդյունքում վաճառողները միսը եւ այն մանրացնելու համար նախատեսված կոճղերը փողոցից խանութներ են տեղափոխում, խանութներում տեղադրվում են սառնարան-ցուցափեղկեր, խանութների հատակը սալիկապատվում է, պատերը մաքրվող նյութերով՝ լվացվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ