Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոտան» ՀԷԿ-երի համալիրը լուծարվում է

Մարտ 15,2017 16:19

Կառավարության մարտի 16-ի նիստի օրակարգում է ներառված «Որոտանի» ՀԷԿ-երի համալիրի մասին որոշման նախագիծ: Ըստ այս որոշման, նախատեսվում է՝ ««Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ –ի կողմից նախորդ տարիների գործունեության արդյունքներով կուտակված շահույթի հաշվին 100% բաժնետոմսերի դիմաց ՀՀ-ին վճարել 7,3 միլիարդ դրամ շահութաբաժին՝ վճարումը կատարելով ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ –ի 7, 3 միլիարդ դրամ բաժնեմասով` 732081 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերով, յուրաքանչյուրը՝ 10 հազար դրամ անվանական արժեքով:

Ընկերության գույքային համալիրի հիմնական մասը  օտարվել է ամերիկյան «Քոնթուր Գլոբալ ՀիդրոԿասկադ» ՓԲԸ-ին, եւ ինչպես որոշման նախագծում է նշված, «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանն էլ օտարվել է պաշտպանության նախարարության ենթակայության «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին: «Ընկերությունը գործունեություն չի իրականացնում եւ նրա հաշվեկշռում որեւէ գույք չի հաշվառվում: Ընկերությունը նախորդ տարիների գործունեության արդյունքներով ունի 49,7 միլիարդ դրամ կուտակված շահույթ»,-գրված է նախագծում:

Ըստ էության, այս որոշման նախագծի համաձայն, ինչպես Aravot.am-ին պարզաբանեցին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից, «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ընկերությունը լուծարվում է: Նախարարության պարզաբանման համաձայն, «Հաշվի առնելով, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր ՓԲԸ –ն գնում է լուծարման, նրա կազմում գտնվող «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի կառավարման լիազորությունները փոխանցվում են նախարարությանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031