Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժեց ԴԱՀԿ աշխատակիցների գործողությունների վերաբերյալ բողոքը

Մարտ 15,2017 16:17

2017 թ. մարտի 14-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Մ. Պետրոսյանի, շարունակվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման օրինականության ստուգման արդյունքում ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ Անուշ Պողոսյանի ներկայացրած բողոքի քննությունը: Բողոքի քննությանը ներկա էր բողոքաբեր Ա. Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Դատարանը պարզեց լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդությունների բացակայության հարցը, որից հետո անցավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց ներկայացված բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք՝ 2016 թ. ապրիլի 4-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորք բաժնի աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, որն ավելի ուշ կարճվել էր: ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի՝  քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2016 թ. օգոստոսի 12-ի որոշման դեմ ներկայացված բողոքը ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2016 թ. դեկտեմբերի 13-ին մերժել էր:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031