Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կինոարտադրության համար բացվում են նոր հնարավորություններ. «Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է Եվրիմաժի կառավարման խորհրդի հավանությանը

Մարտ 15,2017 16:06

Հայաստանի կողմից ներկայացված առաջին՝ հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է Եվրիմաժի կառավարման խորհրդի հավանությանը և կստանա 250 հազար եվրո արժողությամբ ֆինանսական աջակցություն:

Հատկացվելիք 250 հազար եվրոյի 79%-ը կազմում է ռուսական մասնաբաժինը՝ /ելնելով ներդրված գումարի չափից/, իսկ մնացած 21%-ը` հայկական մասն է:

«Սպիտակ» ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Կոտը, սցենարի հեղինակը՝ Մարինա Սոչինսկայան, օպերատորը՝ Պյոտոր Դուխովսկոյը, կոմպոզիտորը՝ Կարեն Մարգարյանը, պրոդյուսերները՝ Ելենա Գլիկման, Թերեզա Վարժապետյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական այս հզոր կինոկառույցին Հայաստանն անդամակցել է 2016 թվականից, և «Սպիտակն» առաջին հայկական կինոնախագիծն է, որը ներկայացվել է Եվրիմաժում և հաջողություն ունեցել:

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031