ԱՖԱ-ն «Մանչեսթեր Յունայթեդին» մեղադրում է այն բանի համար, որ ակումբը կորցրել է իր ֆուտբոլիստների նկատմամբ վերահսկողությունը Լոնդոնի «Չելսիի» հետ խաղում` նկատի ունենալով հանդիպման 35-րդ րոպեին տեղի ունեցած միջադեպը, երբ Անդեր Էրերան հեռացվեց խաղադաշտից: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդին» Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան իր տարածած հայտարարությանը պատասխանելու ժամկետ սահմանել է մինչեւ մարտի 17-ի ժամը 18:00-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ manyutd.com-ի