Մարտի լույս 15-ի գիշերը, 0 ժամ 29 րոպեից մինչեւ 01 ժամը ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի վրա: Ադրբեջանցիները կրակել են նաեւ Բաղանիս գյուղի ուղղությամբ:
Ադրբեջանական գնդակը դիպել-մնացել է Բաղանիսի բնակիչ, ազատամարտի մասնակից Կամո Ավագյանի առանձնատան պատի մեջ: Կ. Ավագյանի տան պատի պատուհաններից մեկը դրսից փակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրամադրած տուֆե քարերով:
Կարդացեք նաև
Բաղանիսից հայտնեցին, որ գնդակը դիպել է քարով փակված պատուհանի եւ մյուս պատուհանի արանքի պատին: Կամո Ավագյանի ընտանիքի անդամները կրակոցների ժամանակ քնած են եղել, նրանք գնդակոծության աղմուկից արթնացել են, երկրորդ հարկից իջել առանձնատան առաջին հարկ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ