Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Թող վարչապետին ազատեն` ապատեղեկատվություն տալու համար» (Տեսանյութ)

Մարտ 15,2017 14:59

«Թող վարչապետին ազատեն`ապատեղեկատվություն տալու համար»,- «Հոդված 3» ակումբում հայտարարեց «Ազատ դեմոկրատների» ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանը`«Անվտանգություն, բանակ և կոռուպցիա» թեմայով քննարկման ժամանակ:

Հիշեցնենք, վարչապետի`դիզվառելիքին կերոսին խառնելու հայտնի եւ աղմկահարույց հայտարարությունից հետո ՊՆ-ն հայտարարել էր, որ դիզվառելիքին կերոսին խառնված չէ, որ իրենք պետական գնումներով բարձրորակ վառելիք են ձեռք բերում:

«Կարող է պետական գնումներով բարձրորակ վառելիք են ձեռք բերում, բայց ընթացքում դառնում է անորակ»,- նկատեց ՀՅԴ-ի թեկնածու Արթուր Եղիազարյանը:

Ամփոփելով մյուս բանախոսների մոտեցումներն անվտանգության հարցերի շուրջ, «ՀԱԿ-ՀԺԿ» ցուցակի թեկնածու Արամ Մանուկյանն ասաց. «Մեր քաղաքական միտքը հիվանդ է պոռոտախոսությամբ եւ պրիմիտիզմով: Էդ հիվանդությունը մեզնից դուրս չի գալիս: Չունենք էդ համարձակությունը, որ իրականությանը նայենք եւ եզրակացություններ անենք»:

Նա հավաստիացնում է`ՀԱԿ-ի առաջարկը Ադրբեջանին վատ վիճակում է դնում. «Վաղը ավելի շատ վտանգներ են կանգնելու մեր առջեւ: Դուրս եկեք նախընտրական տրամաբանությունից»:

Ստեփան Սաֆարյանն էլ հավելեց. «Այս իրավիճակում, երբ Ադրբեջանն օր-օրի լկտիանում է, ես չեմ կարող ապավինել որեւէ միջազգային, խաղաղապահ ուժի»: Իր համոզմամբ`Հայաստանը միանշանակ պետք է մերժի այն տարբերակը, որն առաջարկվում է`Լավրովի պլանը, եւ սա չի նշանակում բանակցություններից դուրս գալ: «Այս իշխանությունից միակ բանը, որ ընդունել եմ, այն էր՝ ապրիլյան պատերազմից հետո ասացին` ի՞նչ բանակցություն, եթե Ադրբեջանն իրեն այսպես է պահում: Հիմա, պարզվում է, կա բանակցություն, ինչի՞ պիտի ես համաձայնվեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031