«Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչներն իրենց քարոզարշավները սկսել են սահմանամերձ համայնքներից։ Ծառուկյան դաշինքի թիվ 4 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը այսօրվա ասուլիսին նշեց, որ իրենց համար կարևոր է հիմնական ծրագրերը ներկայացնել բոլոր քաղաքներում և համայնքներում։
«Մենք ներկայացնում ենք հասարակության համար առաջնահերթություն ունեցող 15 հիմնադրույթներ՝ սոցիալական, տնտեսական, առողջապահության, սպորտի, մշակույթի, ռազմական արդյունաբերության տնտեսական զարգացման. չկա այնպիսի ոլորտ, որտեղ մենք մեր տեսլականը և մոտեցումները չներկայացնենք»,- շեշտեց նա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ