Նոր Նորք վարչական շրջանում այսօր «ԵԼՔ» դաշինքի նախընտրական հանդիպումների ժամանակ, երբ դաշինքի առաջնորդներից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացել էր ավտոտնակների կտուրներին եւ քարոզ էր իրականացնում, մի քաղաքացի դիմացի շենքի պատուհանից նրան բղավեց. «Ես Ձեզ հարգում եմ, Փաշինյան, բայց սխալ դաշինք ես ընտրել»:
«Գիտեք, եկեք սենց անենք՝ էն որ ասում են՝ «ես Ձեզ շատ եմ հարգում», այդտեղ եկեք վերջակետ դնենք…մնացած հարցերը թողեք ինձ վրա,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, ապա տեսնելով, որ տղամարդուց արձագանք չկա, ասաց,-շնորհակալ եմ, որ համաձայնեցիք»,-ու ժպտալով իջավ տանիքից:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ