Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անվտանգություն, բանակ և կոռուպցիա». Քաղաքական ուժերի պատկերացումները

Մարտ 15,2017 14:26

Անվտանգությունն, ընտրություններին մասնակցող «Ազատ դեմոկրատներ» դաշինքի համար լայն հայեցակարգ է, որը սկսվում է մարդու իրավունքներից մինչև սահմանի պաշտպանական խնդիրները: «Հոդված 3» ակումբում այսօր կազմակերպված «Անվտանգություն, բանակ և կոռուպցիա» թեմայով քննարկման ժամանակ «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանն ասաց, որ «Ազատ դեմոկրատների» ծրագրի առյուծի բաժինը հենց երկրի անվտանգության մասին է. «Մենք տնտեսական խնդիրներից զատ դրել ենք անվտանգության խնդիր, որ եթե 800 մլն դոլարից մինչև 1 մլն դոլար ստվերից բերենք դաշտ, ապա կրկնապատկելու ենք պաշտպանության ոլորտի ծախսերն` աշխատավարձի բարձրացումից մինչև զինտեխնիկա: Նախատեսվում է պաշտպանության քաղաքականության վերանայում, սպառազինությունների մրցավազքի խնդրի լուծում, մի բան, որը ՀՀ-ն չի արել, այլ մտել է Ադրբեջանի հետ մրցավազքի: Սահմանում ապրող մարդկանց լուրջ մասնակցություն բանակաշինության գործում, աստիճանական անցում պրոֆեսիոնալ բանակի, բանակի չափանիշների համապատասխանեցում ՆԱՏՕ-ի չափանիշներին` խոսքը միայն ռազմական սպառնալիքների կառավարման մասին չէ»:

Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ բանակը պետք է զսպող գործոն լինի, ոչ թե քաղաքականություն իրականացնող:

ՀՅԴ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանն էլ ասաց` Դաշնակցության ծրագրում չկա Արցախի խնդրին վերաբերող առանձին կետ: Դա իրենց համար Հայ դատի անբաժան մասն է. «Կոնկրետ Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը տեղավորվում է պանթուրքիստապաշտության մեջ: Մեզ համար բանակի մարտունակությունն ու պատրաստվածությունը կարևոր է: Պետք է վերանայվի բանակի ռազմավարությունը, մոտեցումները, խաղաղություն կարող ենք պարտադրել լավ պատրաստված լինելով, իսկ մենք ձգտում ենք խաղաղության: Այս ամենը մենք դիտարկում ենք ազգ-բանակ կոնցեպցիայի շրջանակում: Ռամզաարդյունաբերության շրջանում ենք դիտարկում այս հարցը, մենք պետք է ինքնաբավ լինենք, եթե Ադրբեջանն ունի նավթ, ապա մենք ունենք խելք: Բանակի մարտավարությունը պետք է պաշտպանվողականությունից անցնի պատժից-կանխարգելիչի, այդ ամենը հիմա էլ կա, սակայն ավելի պետք է շեշտադրվի, որպեսզի բացառվեն ապրիլի նման իրադարձությունները»:

ՀՅԴ-ում գտնում են, որ բանակում պետք է ավելացվի պրոֆեսիոնալ զորաբաժանումների քանակը:

«Ելք»-ի համար էլ այս խնդիրները դիտարկում են արտաքին անվտանգության համատեքստում. «Կոռուպցիան նույնպես մեր ազգային անվտանգության սպառնալիքն է, քանի որ ապրիլին համոզվեցին, որ կոռուպցիան կարող է վերածվել արյան: Տնտեսական զարգացումները պետք է բանակի թիկունքին լինեն: Բուն տարածաշրջանային անվտանգության հետ կապված ասեմ, որ կարծում եմ` պետք է վերականգնվի ռազմական հավասարակշռվածությունն Ադրբեջանի հետ: ՀՀ-ն մենակ է նստած բանակցային սեղանին, մենք գործընկեր չունենք, մեզ հետ բանակցող պետություն ունենք, որի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է թեյ խմել Երևանում ու Ստեփանակերտում: Այս մթնոլորտում մենք համարում ենք, որ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանելու, և մենք պետք է հզորանանք երկրի ներսում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031