Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի հոգեմետ դեղորայք ապօրինի ձեռք բերելու և պահելու համար

Մարտ 15,2017 14:22

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 28.07.2016թ.-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արման Սարգսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և իր աշխատասենյակում պահել խոշոր չափի «տրամադոլ» տեսակի հոգեմետ դեղամիջոց:

Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել և հիմնավորվել է, որ ոստիկանության օպերլիազորը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգը, Ազատան գյուղի բնակիչ Ա. Ամբարդարյանից ապօրինի կերպով ձեռք է բերել և իր աշխատասենյակում առանց իրացնելու նպատակի ապօրինի պահել խոշոր չափի «տրամադոլ» տեսակի հոգեմետ ակտիվ բաղադրատարր պարունակող 8 սրվակ դեղամիջոց, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 23.12.2016թ.-ին` օպերլիազորի աշխատասենյակի խուզարկության արդյունքում:

Այսպիսով, խոշոր չափերի հոգեմետ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու համար ոստիկանության օպերլիազոր Արման Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031