«Ընտրություններից առաջ և որսից հետո ամենաշատը ցանկություններ ու կենացներ են հնչում: Ո՞ւմ հաճելի չէ կրկնապատկել, հզորացնել հայկական բանակը, ունենալ հարձակվողական սպառազինություն, զենքի արտադրություն: Խոսել զենքի արտադրության մասին մի երկրում, որի գիտության ծախսերը 0.25 տոկս են` 12 մլրդ դրամ: Նախազինկոչային տարիք` 16 տարեկան 3800 տղա լքել է Հայաստանը: 15 տարվա ընթացքում 125 հազարով պակասել են մեր տղաները: Մենք չենք ներկայացնում ցանկություններ, թե ինչ ենք ուզում, մենք ասում ենք այն, ինչ հնարավոր է անել»,- այսօր «Հոդված 3» ակումբում հակադարձելով մյուս բանախոսների տեսակետներին, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքից պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը: Քննարկման թեման էր`«Անվտանգություն, բանակ և կոռուպցիա»: ՀԱԿ պատգամավորի թեկնածուն պնդեց` իրենց ծրագրերն իրատեսական են: Նա հորդորեց, որ ընտրություններին մասնակից մյուս ուժերի ներկայացուցիչներն էլ հստակ ներկայացնեն իրենց մոտեցումներն այս հարցում:
Այլ մանրամասները` տեսանյութում
«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը հակադարձեց Արամ Մանուկյանին. «Եթե այստեղ անձ լիներ, որն առաջին անգամ կլսեր Արցախյան հիմնախնդրի մասին, ապա տպավորություն կստեղծվեր, թե ՀՀ-ն ագրեսոր է, իսկ Ադրբեջանը բարի էակ, որը մեզ ներկայացնում է ծրագրեր, իսկ մենք չենք ընդունում»:
Կարդացեք նաև
«Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը նկատեց`ՀՀ իշխանությունները համաձայնել են նրան, որ ՀՀ-ն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները. «Ինչպե՞ս կարող ենք կողմ լինել այս սկզբունքներին: Ես միջազգային իրավունքի 4 կետ գիտեմ, որոնցով ճանաչվում է պետությունն, իսկ այնտեղ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի ցանկությունները չկան: Ես չեմ կարող համաձայնել մի բանի հետ, որին դեմ է միջազգային իրավունքը: Սկզբունքային կապրիզներն ու ցանկությունները չի կարելի պետության իրավունքի հետ խառնել»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ