«ԵԼՔ» դաշինքի նախընտրական բակային հանդիպումներն այսօր շարունակվեցին Նոր Նորք համայնքում: Դաշինքի առաջնորդներից ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով, կարելի է ասել, ավանդաբար բարձրացավ ավտոտնակների եւ հարակից շինությունների տանիքներին՝ պատուհաններից մեկընդմեջ նայող քաղաքացիներին վստահեցնելով՝ ՙելք կա, եւ ապրիլի երկուսին քաղաքացին պետք է քվեարկի «ԵԼՔ»-ի օգտին՝ համատարած հուսահատությունից ազատվելու համար՚:
Այս ընտրարշավի ժամանակ էլ բնակիչները բավականին պասիվ էին, չէին մոտենում դաշինքի անդամներին, միայն կարդում էին նախընտրական ծրագրի սեղմագիրը, կամ պատուհաններից ձեռքով անում: Մի երեխա էլ պատուհանից ձայնեց. «Բալե՜վ Ձեզի…», ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով ասաց. «Բարե՜ւ, պուճուր ջան»:
Կարդացեք նաև
«Որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ 5, 10, 15 տարի լինելով պատգամավոր՝ մի նախադասություն անգամ չեն արտասանել ԱԺ ամբիոնից, բայց ուզում են ԱԺ ընտրությունները վերածել «բիսեդկայի», քուչայի ընտրությունների»,-տանիքներից մեկի վրա հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ