Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրառատի միջադեպն ամենաքիչը ՀՀԿ-ին էր ձեռնտու». Խոսրով Հարությունյան. «Ա1+»

Մարտ 15,2017 13:07

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը, կարդալով կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերը, չի տեսել որևէ մեկի մոտ տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագիր:

«Խոսում են՝ ընդհուպ մինչև տնտեսական համակարգին շատ դժվար վերականգնվող վնասներ հասցնելու գնով կարճաժամկետ հաջողություն հասնելու մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Խոսրով Հարությունյանն անդրադարձավ կուսակցությունների՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու դրույթներին՝ նշելով. «Բարձրացնել նվազագույն աշխատավարձը նշանակում է ամբողջ պետական սեկտորում օրենքի ուժով բարձրացնել դատավորների, ոստիկանների, քննիչների, բոլոր չինովնիկների աշխատավարձերը: Դա իր հերթին խթանելու է մասնավոր սեկտորի աշխատավարձերի բարձրացմանը, ինչին հետևելու է այն, որ արտադրանքի ինքնարժեքը թանկանալու է, սա էլ իր հերթին կբերի գների բարձրացում»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031