Լրահոս
Օրվա լրահոսը

Շպռօտ. Իմ մասին բոլոր ասեկոսեներն անհավանական են. «Ժողովուրդ»

Մարտ 15,2017 12:25

«Ժողովուրդ»-ը մարդկային էությունը բացահայտող հարցերի միջոցով  փորձել է ստանալ երգչուհի Շպռօտի (Անի Թովմասյան) դիմանկարը։ Հայկական շոու-բիզնեսի ամենաէպատաժային դեմքերից մեկը, ով տեւական ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, պատմել է իր նվաճումների եւ հիասթափությունների մասին, անդրադարձել է իր նախասիրություններին, խոսել է այն մասին, թե իր պատկերացմամբ ինչպիսին պետք է լինի կինը, ընկերը, ասել է, թե ինչ սպասելիքներ ունի կյանքից։

– Շարունակեք միտքս՝ կինը երբեք չպետք է…

– Կինը երբեք չպետք է ապրի տղամարդու էներգիայի մեջ, այսինքն՝ աշխատի տղամարդու պես, առաջարկի սեր տղամարդուն, փորձի ապացուցել տղամարդուն, որ ինքն ավելի ուժեղ է եւ խելացի։ Կինը չպետք է լինի հեշտ հասանելի եւ անխնամ։ Մի խոսքով՝ կինը պետք է սիրի իրեն ամբողջ ուժով։

– Արարք, որին ինքներդ երբեք չեք դիմի՝ որպես կին։

– Դավաճանություն, անբարոյականություն։

– Ձեր մասին լսած ամենաանհավանական ասեկոսեն ո՞րն է եղել։

– Իմ մասին բոլոր ասեկոսեներն անհավանական են։

– Ձեր ամենամեծ հիասթափությունը ո՞րն է եղել, եթե գաղտնիք չէ։

– Սիրած մարդու կողմից դավաճանությունը։

– Կյանքից ի՞նչ սպասելիքներ, ակնկալիքներ ունեք։

– Ես փորձում եմ սպասելիքներ չունենալ, այլապես, երբ սպասում ես, դրան հաջորդում է հիասթափությունը։ Ես ընդունում եմ կյանքի բոլոր նվերները։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Անի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031