Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի բարեկամների ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների միջեւ անցած կիրակի գրանցված ծեծկռտուքը երեկ վերածվեց կրակոցների, որի արդյունքում երեք մարդ տեղափոխվեց հիվանդանոց։
Այս դեպքի առնչությամբ զրուցեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ, որն իրականում համակարգում է ՕՐՕ դաշինքի գործունեությունը։
– Պարոն Բաբայան, հավանաբար լսել եք, որ Ջրառատում վիճաբանություն է տեղի ունեցել գյուղապետի բարեկամի ու ձեր համակրի միջեւ, հնչել են կրակոցներ։ Միջադեպի մի կողմում Լեւոն Երանոսյանի եղբայրը, բարեկամներն են կանգնած։ Դուք նրանց ճանաչո՞ւմ եք։
– Ես երբ նրանց ճանաչել եմ, նրանք լեզու չեն ունեցել։ Եվ նրանց այս վարքը ինձ համար զարմանալի է։ Իրենց տվել են այդ լեզուն։ Եթե նա լինի շարքային քաղաքացի, կուլ է տալու այդ լեզուն։
Կարդացեք նաև
– Իշխանություննե՞րն են նրան նման հնարավորություն տվել։
– Իհարկե, միանշանակ։ Ես որքան նրան գիտեմ, նա անլեզու է։ Ես նրան լավ չեմ էլ ճանաչում, նա ինձ մոտ չի ծառայել, եղել է 5-րդ բրիգադի ծառայող։ Նա՝ որպես ախրաննիկ, Մանվելի հետ գալիս-գնում էր։ Ես կարծում եմ, որ իշխանությունը եթե ցանկություն ունենա լռեցնել, կլռեցնի նրանց։ Բայց եթե չի լռեցնում, ուրեմն ինչ-որ կերպ մասնակից է։ Որեւէ անհատ չի կարող Հայաստանում առանց իշխանությունների թույլտվության նման քայլի գնալ։ Դա բոլորս էլ հասկանում ենք։ Այդ մարդիկ երեք օր առաջ կռվել են ու հիմա շարունակում են, ուրեմն իշխանության կողմից դաբրո ունեն։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում