Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դեսպանության կցորդ. նույնությամբ կրկնում են Բաքվի տոտալիտար ռեժիմի զառանցանքները, որոնց նպատակն է քսենոֆոբիայի, ռասիզմի և այլատյացության տարածումը

Մարտ 15,2017 12:13

ՀՀ դեսպանության կցորդ Ստեփան Գևորգյանի մեկնաբանությունը վերջերս եգիպտական լրատվական կայքերից մեկում տեղ գտած՝ Ադրբեջանի դեսպանության խորհրդատուի ապատեղեկատվական հոդվածի վերաբերյալ

Մենք խիստ ավելորդ ենք համարում բանավեճի մեջ մտնել ճշմարտության մասին հիվանդագին պատկերացումներ ունեցող, ոչ կոմպետենտ, այսպես կոչված խորհրդատուների հետ:

Մեր համոզմունքն է, որ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ները չպետք է տուրք տան նման պրովոկացիոն և լրագրության կանոններին հակասող նյութերին։

Հասկանալի է պարոն Մաշադի՝ իր պատվիրատուներին գոհացնելու ձգտումը, սակայն խորհուրդ կտայինք չմոռանալ խղճի մասին։

Իհարկե, ծիծաղելի է, երբ դիվանագիտության ազատության և ազնվության մասին խոսում է մի մարդ, ով պատկերացում չունի դիվանագիտական էթիկայի և կանոնների մասին։ Սակայն զարմանալի է, որ Ադրբեջանի դեսպանությունում տասը տարվա ընթացքում նրան չեն սովորեցրել այդ կանոնները։

Ինչ վերաբերում է հեղինակի անհիմն պնդումներին և հայտարարություններին, ապա դրանք նույնությամբ կրկնում են Բաքվի տոտալիտար ռեժիմի զառանցանքները, որոնց նպատակն է քսենոֆոբիայի, ռասիզմի և այլատյացության տարածումը։ Մեզ համար դա նորություն չէ, և մենք ստիպված ենք այդ նույն ձայնագրությունը լսել ավելի քան քսանհինգ տարի։

Ցավում ենք, որ այսպիսի էժանագին նյութերով փորձ է կատարվում Եգիպտոսի հանրությանը մոլորության մեջ մտցնել: Սակայն վստահ ենք, որ սա ի սկզբանե դատապարտված է տապալման, քանի որ Եգիպտոսի հազարամյա բազմամշակութային հանրության մեջ ռասիստական երևույթները չեն կարող տեղ ունենալ:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031