Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Թուրքիային С-400 համակարգեր մատակարարելու հարցը

Մարտ 15,2017 11:48

Մարտի 10-ին Մոսկվայում տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Անկարային С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցը: Ինչպես հայտնում է «Իզվեստիա» թերթը տեղեկությունը հաստատել են նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն:

Թերթի տվյալներով՝ թուրքական կողմը հետաքրքրված է այդ համակարգերը գնելու հարցով և այժմ գնահատում է պայմանագրի արժեքը: Ռուսական կողմը ևս դեմ չէ համագործակցել Թուրքիայի հետ այդ ոլորտում՝ հաստատել է Պեսկովը: «Կողմերը հետաքրքրված են և կշարունակեն բանակցությունները»,-ասել է նա:

ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին հայտնել է, որ Կրեմլում քննարկվել է Թուրքիային С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հարցը:

Փորձագետները նշում են, որ համաձայնության գալու դեպքում սա կլինի Մոսկվայի և Անկարայի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում առաջին խոշոր պայմանագիրը:

«Այս նախաձեռնությունը ուժեղ քաղաքական ենթատեքստ ունի, այն հզոր ազդանշան է ուղղված ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին. եթե Թուրքիային չհարգեն, նա կամրապնդի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միշտ չէ, որ զենքը գնում են ռազմական նպատակների համար»,-մեջբերում է «Իզվեստիա»-ն Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովի կարծիքը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031