Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ. Ոչ մի ձայն ընտրություններում հայտ ներկայացրած այն քաղաքական ուժերին, որոնք չեն պարտավորվի համաներում իրականացնել

Մարտ 15,2017 11:23

Աշխարհում օրեցօր ահագնացող մարտահրավերների պայմաններում այլևս անհանդուրժելի են հայ ժողովրդի արժանապատվության ու տարրական իրավունքների շարունակական ոտնահարումները:

Մեր ժողովուրդը պետք է հստակորեն գիտակցի իր պարտքն ու պատասխանատվությունը հայրենիքի ապագայի հանդեպ և երկրի միակ տիրոջ իր կամքը թելադրի իշխանություններին:

Թելադրանքի բանաձևն ակնհայտ է. Ոչ մի ձայն ընտրություններում հայտ ներկայացրած այն քաղաքական ուժերին, որոնք չեն պարտավորվի.
– նոր ԱԺ աշխատանքները սկսելուն պես օրակարգ մտցնել համաժողովրդական համաներման մասին օրենքի նախագիծ, որը կվերաբերի քաղաքական բանտարկյալներին և չնչին զանցանք կատարած հարյուրավոր անձանց, որոնց արատավոր իրավական համակարգը տարիներ շարունակ կամայականորեն պահում է բանտերում:

Հասմիկ Պապյան – օպերային երգչուհի
Խաչիկ Չալիկյան – ռեժիսոր, դրամատուրգ
Եղիշե Պետրոսյան – երգահան, երաժիշտ
Ռուբեն Կարապետյան – պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան
Վարդան Խաչատրյան – պատմաբան, ԵՊՀ դասախոս
Արեգ Նազարյան – «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի
նավապետի ավագ օգնական
Հրաչյա Արզումանյան – քաղաքագիտության դոկտոր, ԼՂՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031