Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունը քննություն է

Մարտ 15,2017 11:15

Ցանկացած քննություն իր մեջ ներառում է մի գործընթաց, որում ներգրավված են դիմորդներ և քննական հանձնաժողովներ: Վերջիններս նախապես պատրաստում են հարցաշարեր կամ թեստեր, իսկ դիմորդները պարապում են կրկնուսույցների մոտ:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում և քոլեջներում դիմորդների համար կան պետպատվեր և վճարովի տեղեր, իսկ վարորդական դասընթացներում՝ միայն վճարովի տեղեր:

Ահա հենց նմանատիպ մոդելով էլ կուսակցություններն ու դաշինքները պատրաստվում են քննությունների՝ մեր պարագայում համապետական ընտրությունների:

Քննական հանձնաժողովը համապետական ընտրություններում ոչ թե 2-3 հոգի են, այլ մի ամբողջ չափահաս ազգաբնակչություն, իսկ օրվա իշխանությունների համար քննական հանձնաժողովը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, որին ինքն է ընտրել:

Ստեղծված իրավիճակում մնում է պատրաստել հարցաթերթիկներ, որին պետք է պատասխանի տվյալ կուսակցությունը կամ դաշինքը:

Մասնավորապես.

– Ի՞նչ բացթողումներ է ունեցել օրվա իշխանությունը անցած տարիներին, թվարկե՛ք…:

Կամ, ասենք.

– Ո՞ւմ հետ երբևիցէ կոալիցիա չեք կազմի կայուն մեծամասնություն ձևավորելու նպատակով:

– Ո՞րն է երկրում սոցիալական բևեռացման հիմնական պատճառները…:

– Դաշինքի անդամներն են ընտրում առաջնորդ, թե՞ առաջնորդն է ընտրում դաշինքի անդամներ…:

– Ո՞ր ուժը կցանկանա օրվա իշխանության հետ կոալիցիոն գործընկեր լինել և նրա վարկանիշը բարձրացնել:

Եվ վերջապես ո՞ւմ մոտ պարապեն քաղաքական ուժերը, որ համապետական քննությունները հաջող հանձնեն:

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031