Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. Ես վստահ չեմ, որ մեր քույրերն ու եղբայրները Սփյուռքում գիտակցում են մեր առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը. «Հրապարակ»

Մարտ 15,2017 10:53

Հարցազրույց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ

– Տեղյակ եք, որ սփյուռքահայ մի շարք հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, սկիզբ դրեցին «Արդարություն Հայաստանում» քարոզարշավին։ Ավելին՝ նրանք առաջարկում են, որ Սփյուռքն անկախ դիտորդների միջոցով գա ու վերահսկի ընտրությունները։ Ի՞նչ եք կարծում՝ որքանով դա կհաջողվի։

– Գաղափարն ազնիվ է, իսկ դա ամենակարեւորն է, որովհետեւ մեր կյանքում դա մեզ շատ է պակասում, միաժամանակ դա վկայում է այն մասին, որ հայաստանցիների ու սփյուռքահայերի պատկերացումը տեղի ունեցածի եւ տեղի ունեցողի մասին բավականին տարբեր է, մենք իրար գրեթե չենք հասկանում։

Ես վստահ չեմ, որ մեր քույրերն ու եղբայրները Սփյուռքում գիտակցում են մեր առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը, խոսքը գնում է պետականությունը պահպանելու կամ գոնե անկախությունը վերականգնելու մասին։ Խնդիրն այն չէ, թե ինչպիսի կարգուկանոն կպահպանվի ընտրությունների օրը, ընտրությունները, փաստորեն, կայացել են մի քանի փուլով։

Առաջին փուլը Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների կանխորոշվել էր 2016թ. նոյեմբերի 8-ին՝ Միացյալ Նահանգներում կատարված ընտրություններով, որովհետեւ դա նշանակեց մեզ համար, որ Արեւմուտքը, հանձին ԱՄՆ-ի, հետ է քաշվելու մեր տարածաշրջանից, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում այլ գործընթացներից, ինքնամեկուսացում է լինելու, եւ մի քանի օր անց իշխող կուսակցությունն արձագանքեց դրան՝ ասելով, որ ընտրությունների ժամանակ տեսագրող սարքերի համար, որի դիմաց պետք է վճարեր Արեւմուտքը՝ տեխնիկապես  անհնար է, եւ հրաժարվեցին դրանից: Դա առաջին ապացույցն էր, որ միջազգային գործընթացներն անմիջապես ազդում են Հայաստանի վրա:

Այսինքն՝ Սերժի, Արսինեի եւ մեր մյուս հայրենակիցների նախաձեռնությունն ավելի շատ ապագայի համար է։ Թող Հայաստանում սովորեն, որ մենք մի ազգ ենք ու պարտավոր ենք նկատի առնել Սփյուռքի կարծիքը եւ ներգրավել Սփյուռքը հայաստանյան գործերում։ Դա լավ ավանդույթ է, որ ուշ թե շուտ իր դերը կկատարի։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031