Լրահոս
Օրվա լրահոսը

Հանս-Յոհեն Շմիդտ. Եվրամիությունը պետք է ավելի շատ շփումներ հաստատի Արցախի հետ. «Հրապարակ»

Մարտ 15,2017 10:36

Հարցազրույց Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան (2009– 13 թթ.) պրն. Հանս-Յոհեն Շմիդտի հետ

– Եկեք ես Հայաստանի թեմային անցնեմ։ Դուք դեսպանի պաշտոնը թողնելուց հետո առաջին անգամ եք այստեղ։

– Օ, ոչ, կարծում եմ՝ այստեղ եմ արդեն հինգերորդ անգամ։ Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո ես Հայաստան եմ վերադարձել նվազագույնը տարին մեկ անգամ։ Դա մասամբ կապված է հանգամանքի հետ, որ ես Բեռլինում գործող «Հայ-գերմանական ֆորում» կազմակերպության նախագահության անդամ եմ, նաեւ Բրյուսելում գտնվող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ-ի խորհրդի կազմում եմ։ Իմիջիայլոց, քանի որ այժմ այլեւս պետական ծառայության մեջ չեմ, ուրախալի հնարավորություն եմ վայելում նաեւ Ղարաբաղ այցելելու։

– Իսկապե՞ս, պրն. Շմիդտ։ Եվ Ձեզ վրա ի՞նչ տպավորություն է գործել Ղարաբաղը։

– Այո, ես պատիվ ունեցա Ղարաբաղ այցելելու եւ դիտարկելու ԼՂՀ-ում անցկացվող սահմանադրական հանրաքվեն։ Գոհացուցիչ է, որ Արցախի ազգաբնակչությունն իրացրեց եւս մի հնարավորություն՝ մասնակցելու քաղաքականապես կարեւոր հարցի շուրջ որոշման կայացմանը, եւ քվեարկությունն էլ ընթացավ միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համապատասխան, ժողովրդավար եւ թափանցիկ։ Դա քաղաքականապես ոգեւորիչ հանգամանք է մի տարածաշրջանում, որտեղ մեծ մասամբ ավտորիտար, գերդաստանային, ընտանեկան ռեժիմներն են փորձում քաղաքական միջավայր ձեւավորել։

Իմ համոզմամբ՝ ոչ միայն Հայաստանը, հայկական սփյուռքը, այլեւ եվրոպական երկրները, Եվրամիությունը պետք է ավելի շատ շփումներ հաստատեն այս շրջանի հետ։ Ընդգրկումը եւ համագործակցությունը լավագույն ճանապարհն են ցանկացած երկիր, տարածաշրջան, ժողովուրդ աշխարհի առջեւ բացելու համար։ Ես, դիցուք, չեմ հասկանում, թե ինչու էր ադրբեջանական կողմն առարկել Ստեփանակերտի քաղաքացիական օդանավակայանի գործարկմանը։ Այն կարող էր հաջողությամբ Արցախը կապել արտաքին աշխարհին։ Մինչդեռ եթե Ղարաբաղը չբացվի աշխարհի համար, Ադրբեջանն ինքն ինչպես է շփումներ հաստատելու Ղարաբաղի հետ։

Նույնքան օգտազուրկ եւ ապակառուցողական դիրքորոշում է Ադրբեջանի կողմից օտարերկրյա քաղաքացիների, լրագրողների, քաղաքական գործիչների, խորհրդարանականների՝ ղարաբաղյան այցերին ընդդիմանալը։ Եթե այս անձինք Ղարաբաղ մեկնեին պատերազմի, ատելության եւ նմանօրինակ կոչերով, Ադրբեջանի մտահոգությունը հասկանալի կլիներ, բայց արտասահմանցիները գնում են Ղարաբաղ՝ իրադրությունը սեփական աչքով տեսնելու, եւ բոլորն էլ հորդորում են ժողովրդին գնալ խաղաղության։ Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի դրան ընդդիմանալ։ Ադրբեջանը պետք է վերանայի իր ապակառուցողական դիրքորոշումը եւ ինքը նպաստի Ղարաբաղն աշխարհի համար բացելուն։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031