Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ. «Ձմեռը աղ ենք ցանել, ամառը ավել բաժանել»

Մարտ 15,2017 16:00

«Հավաքարարների գործով» երեկ Կենտոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տված ամբաստանյալ Սամվել Եղոյանն իրեն մեղավոր չէր ճանաչում «կազմակերպված հանցավոր խմբի կազմում» գումարներ յուրացնելու, «Կենտրոն Մաքրություն» ընկերության կողմից «մեռած հոգիներ» պահելու համար: Նա ասաց, թե աշխատել է անցյալ դարի ութսունականներից, «միշտ տենց» է եղել, կոմունիստների ղեկավարման տարիներից սկսած. «Ձմեռը աղ ենք ցանել, ամառը՝ ավել բաժանել, մենք ենք կազմակերպել քաղաքի մաքրությունը»: Նա ասաց, թե իր բրիգադում եղել է 70-80 մարդ, իսկ տասներկու մադ էլ եղել է փոխարինող: Յուրաքանչյուր ամիս 400 000 դրամի չափով գումար է տվել ամբաստանյալ Արմեն Խաչատրյանին, այդ գումարով տեխնիկական հարց են կարգավորել:

Իսկ երբ ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանը հարցրեց, թե իրեն երբեւիցե գումար անձամբ տվե՞լ է Սամվել Եղոյանը, եւ երբվանից է այս 400 000 դրամի պատմությունը սկսվել, Ս. Եղոյանն ասաց, թե չի հիշում: Ինչին հետեւեց տնօրենի խոսքը. «Ձեր չհիշելու պատճառով եմ այստեղ նստած»: Իսկ Ս. Եղոյանն էլ փոխադարձեց. «Մենք էլ ոչինչ»: Ամբաստանյալն ասաց, թե ինչպես Ա.Հովհաննիսյանի, այնպես էլ նրա եղբոր՝ ընկերության նախկին տնօրեն Սամվել Հովհաննիսյանի հետ խնդիր չի ունեցել:
Պաշտպան Մնացականյանի հարցին էլ, թե՝ «Ձեր գրպանը գումար դրե՞լ եք, այդ 400 000-ից», Ս. Եղոյանը պատասխանեց. «Գիշերը մութ, երբեմն աշխատել եմ, չեմ ամաչել ու այդ գումարը աշխատել եմ»:

Ա. Խաչատրյանին գումարը թողնելու թվականը հստակեցվեց. 2010-2013 թվականներ:
Ս. Եղոյանը տասներեք ամբաստանյալներից երկրորդն է, ով ցուցմունք տվեց, սակայն նրա ցուցմունքներում կան էական հակասություններ, եւ հրապարակվեց նախաքննության ժամանակ տրված նրա ցուցմունքը:

Դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին, թե նախաքննության ժամանակ նրան ուղղորդե՞լ են, նա պատասխանեց, որ նման բան չի եղել:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

14,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031