Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր դատապարտյալը մարմնի մեջ ասեղներ մտցրել

Մարտ 15,2017 15:30

ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վանիկ Անուշավանի Դանիելյանը մի քանի անգամ դիմել է քրեակատարողական հիմնարկների վարչությանը, որպեսզի իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ. «Միակ վայրը, որտեղ ինձ հոգեպես լավ եմ զգում, հիվանդանոցն է: Ես նույնիսկ գտնվելով ԴՀ-ում՝ մարմնիս մեջ ասեղներ եմ մտցրել, որպեսզի դուրս չգրեն, իսկ հիմա մարմնիս մեջ ասեղներ կան, տարբեր մասերում, ամորձիս էլ վնասված է, սակայն հաշվի չառնելով իմ այդ վիճակը, ինձ դուրս են գրել ԴՀ-ից»:

Նա հայտնում է, որ հաշմանդամ է, հոգեկան հիվանդ, հաշվառված է «Ավան» հոգեբուժարանում, նախկինում բուժվել է Նուբարաշենի հոգեբուժարանում:
Դատապարտյալը խնդրում է լրատվամիջոցից, որ բարձրաձայնվի իր այս խնդրանքը, որպեսզի իրեն կրկին տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», սպառնալով, թե ասեղն այս անգամ …կմտցնի սիրտը, եթե չկատարեն իր խնդրանքը:

ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է գնահատվում դատապարտյալի առողջական վիճակը, ասաց. «Երեկ դատապարտյալը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտման նպատակով: Մինչ այդ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում նրա նկատմամբ եղել է դինամիկ բժշկական հսկողություն»: Գ.Ղլեչյանը խոստացավ բուժհաստատությունում հետազոտման արդյունքների մասին լրացուցիչ տեղեկացնել:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

14,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031