Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղի բուժման գործում մեծ դեր է խաղում բազուկի հյութը

Մարտ 15,2017 12:30

Եթե բանջարեղենների եւ մրգերի տարբեր տեսակները խորհուրդ չի տրվում իրար խառնել ոչ հում, ոչ եփած վիճակում, ապա դրանցից պատրաստված հյութերը կարելի է խառնել: Այսպես է խորհուրդ տալիս ազգությամբ ռուս, բժիշկ, բնաբույժ Գալինա Շատալովան` իր «Բնական ապաքինում» գրքում, ավելացնելով նաեւ, որ քաղցկեղի բուժման գործում մեծ դեր է խաղում բազուկի հյութը. «Փորձերը ցույց են տվել, որ այն դադարեցնում է ուռուցքի աճը: Ինչով է այն բացատրվում:

Այսօր արդեն հաստատված է, որ քաղցկեղային բջջի մեջ թթվեցման ֆերմենտի քայքայման պատճառով սահմանափակվում է թթվեցման գործընթացը։ Կարմիր բազուկի հյութն օժտված է քաղցկեղային բջջի նվազած թթվեցումը 4-10 անգամ ավելացնելու ունակությամբ։ Ապացուցված է նաեւ, որ նրա մեջ գործուն դերը կատարում է ներկող նյութը։ Այդպիսի նյութ պարունակվում է նաեւ սեւ հաղարջի, թանթրվենու, հապալասի, կարմիր գինու, արեւքուրիկի մեջ»։

Բժշկուհին ավելացնում է, որ կան մարդիկ, որոնց մոտ թարմ բազուկի հյութից տհաճ երեւույթներ են առաջանում՝ սրտխառնոց, զկրտոց, ընդհանուր թուլություն, զարկերակի թուլացում, զարկերակային ճնշում: Այս տհաճությունները կարելի է վերացնել, եթե բազուկի հյութին ուրիշ հյութեր խառնեք. «Կարելի է սկսել փոքր չափաբաժնից (օրինակ՝ մեկ ճաշի գդալից) եւ գնալով ավելացնել։

Հյութաբուժության հայտնի մասնագետ դոկտոր Վասիլեւը խորհուրդ է տալիս օրական 600 գրամ բազուկի հյութը խմել 4-ժամյա ընդմիջումներով»։

Բնաբույժը, կարեւորելով բազուկի հյութի օգտակարությունը, խորհուրդ է տալիս այն օգտագործել հատկապես տարիքն առած մարդկանց։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

14,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել