1995-ի քարոզարշավներին ընդդիմությունն իշխանության հետ խոսում էր վերջնագրով: Ընդդիմադիր ԱԺՄ-ի առաջնորդ Վազգեն Մանուկյանը եւ Ալբերտ Բաղդասարյանը իշխանությանը եւ ԿԸՀ-ին 4 օր ժամանակ է տալիս, որպեսզի նրանք ընտրություններին մասնակցելու համար գրանցեն ընդդիմադիր բոլոր կուսակցություններին: Նրանք նաեւ պահանջում են հետաձգել ընտրությունները:
Այս օրերին ԿԸՀ-ն հաստատում է 50-րդ ընտրատարածքում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանի թեկնածության գրանցումը մերժելու ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը: Մանուչարյանի առաջադրման պաշտոնաթերթիկում հայտնաբերվել է 56 կեղծ և 27 անվավեր ու թերի ստորագրություն: «Կամ ժողովուրդը փոխում է իշխանություններին խաղաղ ճանապարհով, կամ, հակառակ դեպքում դա անում է ուժով»,-ասում է Մանուչարյանը:
1999-ի քարոզարշավի ժամանակ ԱԺՄ հանրահավաքներին անձրեւի պակասություն չկար: Կուսակցության ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը բոլորին կոչ է անում մասնակցել ընտրություններին առանց կեղծիքներից վախենալու:
Ի դեպ, այս հանրահավաքին խոսք էր ուզում ասել նաեւ Փարիզի Օռլի օդանավակայանում 8 անմեղ մարդու մահվան պատճառ դարձած Վարուժան Կարապետյանի հայրը: Սկզբից նրան կոպտորեն խանգարեց Արշակ Սադոյանը: Այնուհետեւ ինչ-որ մարդիկ ծերունուն ընդհանրապես դուրս շպրտեցին ամբիոնից:
Կարդացեք նաև
«Առաջիկա 30 տարիներին Հայաստանում ընտրություններ չեն լինելու»,- 1999-ի քարոզարշավին մարգարեանում է կուսակցության նախագահ Շողեր Մաթեւոսյանը: «Շամիրամը» միայն կանանցից կազմված կուսակցություն էր, որը խորհրդարան էր մտել 1995-ին Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի աջակցությամբ: Կուսակցությունը խորհրդարանում բոյկոտել էր Ընտրական օրենսգրքի քվեարկությունը, սակայն չէր բոյկոտել առաջադրումը 1999-ի ընտրություններին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: